Մատչելիության հղումներ

Երևանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են


Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) այսօր որոշել է դադարեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը խորհուրդը հրապարակել է այսօր:

Խորհուրդը, դռնբաց նիստում քննության առնելով Հայաստանի արդարադատության նախա­րարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ ներկայացված միջնորդությունը դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահա­կան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ և ել­նե­լով միջնորդության քննության արդյունքներից, որոշել է․ - «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել։ Էական կարգապահական խախտման հիմքով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցնել»:

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում ասված է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG