Մատչելիության հղումներ

Մոսկովյան բորսայում ինդեքսները կտրուկ նվազել են


Մոսկովյան բորսայում ինդեքսներն առավոտյան կտրուկ նվազել են՝ Վաշինգտոնից ստացվող հաղորդումների ֆոնին, թե ամերիկացի սենատորները պատրաստվում են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:

Նշվում է, որ այս օրինագիծը է՛լ ավելի է խստացնում ամռանն ընդունված պատժամիջոցները, որոնք ամերիկացի օրենսդիրները բնորոշել էին որպես «պատժամիջոցներ դժոխքից»:

Ռուսական ռուբլու գինը դեռ երեկ էր ընկել՝ պատժամիջոցների մասին տեղեկությունից հետո, րոպեների ընթացքում մեկ դոլարի փոխարժեքը հասել էր 66,50 ռուբլու: Փորձագետները չեն բացառում, որ պատժամիջոցների ընդունման դեպքում ռուբլու փոխարժեքը կարող է է՛լ ավելի նվազել:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG