Ազգային ժողովը շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը։ Ծրագրի քննարկումը մեկնարկել է փետրվարի 12-ին։
Ազգային ժողովն արդեն անցել է հարցուպատասխանի փուլին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղելու համար գրանցվել է 53 պատգամավոր։
Երեկ նիստի մեկնարկին Փաշինյանը հայտարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։