Մատչելիության հղումներ

Վարչապետը շնորհավորել է Իրանի նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին` արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ»:

«Մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը և պատմական ավանդույթներն ամուր հիմք են հանդիսանում հայ-իրանական հարաբերություններին առավել մեծ թափ հաղորդելու համար՝ որակական նոր մակարդակի վրա բարձրացնելով երկկողմ փոխգործակցությունը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում Իրան նախատեսվող իմ այցի ընթացքում հնարավորություն կունենանք քննարկել տարբեր բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրագործմանը վերաբերող հարցեր: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն», - ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG