Մատչելիության հղումներ

«Գրեմմի 2019»․ «Սա Ամերիկան է»՝ լավագույն երգ


ԱՄՆ - «Գրեմմի» մրցանակը, Լոս Անջելես, 10-ը փետրվարի, 2019թ․
ԱՄՆ - «Գրեմմի» մրցանակը, Լոս Անջելես, 10-ը փետրվարի, 2019թ․

Չայլդիշ Գամբինո (Childish Gambino) բեմական անվամբ հայտնի ամերիկացի երգիչ, երգահան, ռեփեր և դերասան Դոնալդ Գլովերի «Սա Ամերիկան է» (This is America) երգը տարվա լավագույն երգ է ճանաչվել «Գրեմմի 2019» մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել կիրակի օրը Լոս Անջելեսում:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Սա Ամերիկան է»-ն ոստիկանության դաժանության և ռասիզմի մասին է:

Լավագույն ալբոմ է ճանաչվել քանթրի ոճի երգչուհի Քեյսի Մասգրեյվզի «Ոսկե ժամ»-ը (Golden Hour):

Հանդիսության ժամանակ, որը վարել է Ալիսիա Քիսը և որի ժամանակ կատարումներով հանդես են եկել Լեդի Գագան, Քարդի Բ․-ն, Ջենիֆեր Լոպեսը, Դայանա Ռոսը, Քեթի Փերին և այլ աստղեր, շնորհվել են այլ մրցանակներ ևս:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG