Մատչելիության հղումներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը(մերկասառույց):

Տավուշի և Սյունիքի մարզերում մառախուղ է:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաներիհամար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG