Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Հայաստանի վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կյայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են միջազգային իրավական հարթակներում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: