Մատչելիության հղումներ

Թրամփը խոստացավ ավարտին հասցնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր ամենամյա ուղերձում խոստացել է ավարտին հասցել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը` դա համարելով «բարոյական պարտք»: Անօրինական միգրացիան նա սպառնալիք է համարել բոլոր ամերիկացիների անվտանգության ու բարեկեցության համար:

Պատի կառուցումը Թրամփի և Ներկայացուցիչների տանը մեծամասնություն կազմող դեմոկրատների միջև առաջացած լուրջ խնդիրն էր, որի պատճառով կառավարությունը մասնակի էր ֆինանսավորվում: Ձեռք բերված համաձայնությամբ՝ ֆինանսավորումը վերաբացվել է մինչև փետրվարի 15-ը: Իր ուղերձում Թրամփը հույս է հայտնել, որ մինչև այդ ժամկետը հանրապետականներն ու դեմոկրատները փոխզիջում կգտնեն:

ԱՄՆ-ի նախագահների ամենամյա ուղերձները Կոնգրեսում սովորաբար հնչում են հունվարի վերջին, սակայն Թրամփի ուղերձը հետաձգվել էր shutdown-ի պատճառով, և նա ելույթ ունեցավ փետրվարի 5-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG