Փետրվարի 6-7-ը սպասվում է Հայաստանի տարածքում առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-4 աստիճանով:
Երևանում փետրվարի 6-7-ը, փետրվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-ին, 9-ին սպասվում է թույլ անձրև: