Մատչելիության հղումներ

Արցախի նախագահն այցելել է առաջնագիծ


Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության
Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ մամուլի ծառայության

Արցախի նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ երեկ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր:

Տեղում ծանոթանալով առաջնագծում մարտական ծառայության կրման պայմաններին` Բակո Սահակյանը զինծառայողների հետ անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել է նրանց խնդիրներով և հուզող հարցերով: Պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը ներկայացրել է վերջին շրջանում առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքները, զինծառայողների անվտանգության ապահովմանն ու մարտական հերթապահությունն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված աշխատանքների համալիրը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Բակո Սահակյանը զինվորականներին վստահեցրել է, որ այսուհետ ևս զինծառայողների անվտանգության, կենցաղային և սոցիալական ապահովվածության խնդիրները կշարունակեն գտնվել երկրի բարձրագույն իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում:

Արցախի նախագահը Թալիշ համայնքում հրավիրել է նաև խորհրդակցություն, որի ընթացքում համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա անելիքների վերաբերյալ տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG