Մատչելիության հղումներ

Նյու Յորքի դատախազությունը Թրամփի երդմնակալության հանձնաժողովից փաստաթղթեր է պահանջել


ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում իր երդմնակալության արարողության ժամանակ, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2017թ․
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում իր երդմնակալության արարողության ժամանակ, Վաշինգտոն, 20-ը հունվարի, 2017թ․

Նյու Յորքի դաշնային դատախազությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանձնաժողովից պահանջում է գործունեության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել, մասնավորապես՝ բոլոր այն անձանց մասին, ովքեր հրավիրվել են միջոցառմանը, ֆինանսական ներդրում են ունեցել: Քննչական խմբին հետաքրքրում են նաև աշխատանքային պայմանագրերը, միջոցառման հրավիրատոմսերը:

Իրավապահները փորձում են պարզել՝ արդյոք օտարերկրյա քաղաքացիներ ֆինանսական ներդրում են արել, ինչը համարվում է ապօրինի:

Հետաքննության մասին առաջինը հայտնել է The Wall Street Journal-ը անցյալ տարվա դեկտեմբերին:

Նյու Յորքի դաշնային դատախազությունը պարզում է, թե ինչպես է ծախսվել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության համար հավաքված 107 միլիոն դոլարը, որը ռեկորդային թիվ է ԱՄՆ-ի պատմության ընթացքում: Կասկածներ կան, որ այդ գումարը կարող է ծախսված լինել ոչ նպատակային, և որ որոշ հովանավորներ կարող էին Թրամփի վարչակազմի վրա ազդեցություն ունենալու հնարավորություն ստանալ:

Այս հետաքննությունը, սակայն, առնչություն չունի 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսական հնարավոր միջամտության հետաքննությանը, որը գլխավորում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG