Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ողջունել է Իրանի հետ առևտրի նոր մեխանիզմը


Եվրոյի, դոլարի և իրանական ռիալի թղթադրամներ, արխիվ
Եվրոյի, դոլարի և իրանական ռիալի թղթադրամներ, արխիվ

Եվրամիությունը ողջունել է Իրանի հետ առևտրի նոր մեխանիզմը, որի միջոցով շրջանցվում են Միացյալ Նահանգների պատժամիջոցները, սակայն քննադատել է Թեհրանին բալիստիկ հրթիռների «ապակայունացնող» ծրագրի և ԵՄ անդամ երկրների տարածքում «ոչ բարեկամական գործունեության» համար:

Համատեղ հայտարարության մեջ, որը միաձայն ընդունվել է Եվրամիության դեսպանների կողմից երեկ Բրյուսելում՝ ավելի քան մեկ շաբաթ տևած վեճից հետո, ԵՄ-ը վերահաստատում է Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը փրկելու մտադրությունը:

Միացյալ Նահանգների նախագահը անցած տարվա մայիսին միակողմանիորեն դուրս եկավ 2015-ի միջուկային համաձայնագրից, ապա վերականգնեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ:

Անցած շաբաթ հաղորդվեց, որ մի քանի ամիս շարունակված բանակցություններից հետո Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ի վերջո ստեղծել և գրանցել են այն հատուկ մեխանիզմը, որ հնարավորություն կտա առևտուր ծավալել Իրանի հետ` շրջանցելով ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG