Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ Վենեսուելայի խորհրդարանի նախագահ, հունվարի 23-ին երկրի նախագահ հռչակված Խուան Գուայդոն օժտված է նոր ընտրություններ կազմակերպելու լիակատար իրավունքով:
«Նոր ընտրություններ կազմակերպելու համար Գուայդոն ունի բոլոր կարողությունները և իրավական հիմքերը», - France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ միջազգային հանրությունը պետք է անի հնարավորը Վենեսուելայում առկա ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը հասնելու և քաղաքացիական պատերազմից խուսափելու նպատակով: