Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 200 անգամ, արձակվել է 1300 կրակոց․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG