Մատչելիության հղումներ

Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան Իրանին գումարներ փոխանցելու նոր մեխանիզմ են գործարկել


Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան գործարկել են մի մեխանիզմ, որը թույլ կտա գումարներ փոխանցել Իրան՝ չխախտելով ԱՄՆ-ի պատժամիջոցները։

Այսպես կոչված հատուկ նշանակության մեքենան, որը հայտնի է որպես INSTEX, կօգնի Իրանում բիզնես շահեր ունեցող եվրոպական ընկերություններին բիզնես վարել այդ երկրում:

Նախագիծը, որը երկար ժամանակ մշակման փուլում էր, կենտրոնացված է ԱՄՆ պատճամիջոցներին չվերաբերող հատվածների՝ դեղագործության, բժշկական սարքավորումների, գյուղատնտեսական ապրանքների վրա։ Այդ մասին երեք երկրների արտգործնախարարները հայտարարել են հունվարի 31-ին:

Եվրոպական երեք երկրները այս կերպ փորձում են ուժի մեջ թողնել գերտերությունների և Թեհրանի միջև 2015 թվականին կնքված համաձայնագիրը, որից Միացյալ Նահանգների նախագահը անցած մայիսին միակողմանի դուրս եկավ՝ վերականգնելով պատժամիջոցները Իրանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG