Մատչելիության հղումներ

Երևանի փողոցներում ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում. քաղաքապետարան


Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի փողոցներում այս օրերին ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում:

Ըստ հաղորդագրության, այդ աշխատանքներն իրականացնում են նախորդ տարիներին տվյալ տարածքների ասֆալտապատումը կատարած շինարարական ընկերությունները՝ սեփական միջոցներով, Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն:

«Ավելի ուշ, երբ եղանակային պայմանները կլինեն նպաստավոր, կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG