Մատչելիության հղումներ

Վայքի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է


Այսօր ժամը 20-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ Գորիսի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG