Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահ․ Հայոց բանակի ստեղծումը նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է


Զինված ուժերի արդիականացումը նոր իշխանությունների առաջնահերթություններից է: Այս մասին հայտարարում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:

«Հայոց բանակի ստեղծումը նորանկախ Հայաստանի պատմության հիրավի ամենափառավոր էջերից է: Ուզում եմ արժանին մատուցել այն անձանց, ովքեր Ղարաբաղյան պատերազմի ծանր օրերին կանգնած են եղել մեր բանակի ստեղծման ակունքներում: Ուզում եմ գլուխ խոնարհել այն տղաների առջև, ովքեր այս պահին ամուր են պահում մեր պետական սահմանները, նրանց ընկերների առջև, ովքեր այս տարիների ընթացքում իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր երկիրը, նրանց ծնողների ու ընտանիքների առջև», - ասված է ուղերձում, որ հրապարակել է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

«Զինված ուժերի արդիականացումը նոր իշխանությունների առաջնահերթություններից է: Եվ մենք միասին քայլ առ քայլ լուծելու ենք բոլոր խնդիրները, որոնց արդյունքում պիտի է'լ ավելի բարձրանա բանակի մարտունակությունը», - հայտարարում է Արարատ Միրզոյանը:

Շնորհավորելով բոլոր զինվորներին և սպաներին՝ ԱԺ նախագահը շեշտում է․ - «Դուք խաղաղության ու պետականության զարգացման երաշխավորն եք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG