Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ոստիկանությունը հայտնաբերել է Տրետյակովյան պատկերասրահից գողացված թանկարժեք նկարը


Ռուսաստան - Ոստիկանները Տրետյակովյան պատկերասրահում՝ գողությունից հետո, Մոսկվա, 27-ը հունվարի, 2019թ․
Ռուսաստան - Ոստիկանները Տրետյակովյան պատկերասրահում՝ գողությունից հետո, Մոսկվա, 27-ը հունվարի, 2019թ․

Ռուսաստանի ոստիկանությունն այսօր վաղ առավոտյան Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի շինարարական օբյեկտներից մեկում հայտնաբերել է Արխիպ Քուինջիի «Այ-Պետրի. Ղրիմ» կտավը, որ երեկ գողացվել էր Տրետյակովյան պատկերասրահից:

«Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչին, պնդում է, որ ձերբակալվել է նաև գողության մեջ կասկածվող անձը: «Կասկածյալը 31 տարեկան է, նա արդեն իսկ ներգրավված էր մեկ այլ` թմրամիջոցներ պահելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, և քննչական մարմինները նրանից քաղաքից չհեռանալու մասին ստորագրություն էին վերցրել», - նշում են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG