Մատչելիության հղումներ

Մարուքյանը ադրբեջանցիներին մաղթել է «թավշյա հեղափոխություն որքան հնարավոր է շուտ»


Ձևավորվեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի նոր պատվիրակությունը, որն անցած շաբաթվա սկզբին մեկնեց Ստրասբուրգ: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հյուրն է պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ազատություն»․ - Պարոն Մարուքյան, ի՞նչ ասացին նրանք, կոնկրետ ինչպե՞ս էին մեկնաբանում ադրբեջանցիները Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները:

Էդմոն Մարուքյան․ - Նախ, վերջին երկու նստաշրջանների ընթացքում ադրբեջանցիները մի տեսակ դրական իմաստով են ակտիվացել և սկսել են դրական խոսել Հայաստանի մասին, մի կողմից, ասելով, որ «այո, մենք շատ ուրախ ենք, որ թավշյա հեղափոխություն է եղել, և վերջապես այս թավշյա հեղափոխության արդյունքում փոփոխություններ են եղել, և մենք էլ ակնկալիքներ ունենք դրա արդյունքում», և խոսում են նախկին հանցագործ ռեժիմի մասին, որ «այ, նախկինում հանցագործ ռեժիմ էր, դրա համար Ադրբեջանի համար էլ էր վատ ընթանում», բայց հիմա իրենք ակնկալում են, որ ավելի լավ է լինելու:

Դրան ի պատասխան՝ բնականաբար, պատվիրակության անունից ես ելույթով պատասխանեցի նրանց՝ ասելով, որ նախ՝ «հանցագործ ռեժիմների մասին ովքեր որ խոսեն-խոսեն, դուք ամենավերջինը պետք է լինեք, որ խոսեք», և երկրորդ՝ նաև ես մանրամասներ ներկայացրեցի Հայաստանի ժողովրդավարական պրոցեսների մասին և նրանց կոչ արեցի զբաղվեն իրենց ժողովրդավարությամբ, և նրանց նաև մաղթեցի թավշյա հեղափոխություն որքան հնարավոր է շուտ:

«Ազատություն»․ - Խնդրում եմ նաև պատմեք այդ զեկուցողի զեկույցի մասին՝ կոնկրետ ի՞նչ ասաց, այդտեղ նաև քննադատություն կար մեր ընտրություններին ուղղված, ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

Մարուքյան․ - Ես չէի ասի, որ քննադատություն կար, այլ մտահոգություն էր արտահայտած, այսինքն՝ սկզբում շնորհավորանք, ողջունում են ժողովրդավարական գործընթացները, ողջունում են, որ ամեն ինչ Սահմանադրության դրույթները պահպանելով է արվել: Ես մի անգամ նշել եմ, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի թավշյա հեղափոխությունը անվանում են սահմանադրական հեղափոխություն՝ constitutional revolution, որովհետև Սահմանադրությունը ամեն կերպ պահպանվել է, չնայած որ բազմաթիվ մարդիկ, և փորձագետներ, քննադատում էին, որ չպետք է Սահմանադրությունը մենք պահպանենք և պետք է շատ ավելի այնպիսի քայլեր անենք, որը որ հաշվի չի առնում որևէ սահմանադրական դրույթ, որովհետև ասում էին՝ հեղափոխությունը պետք է հեղափոխության պես լինի: Բայց Եվրոպայի խորհրդում, բնականաբար, ողջունում են սահմանադրական ցանկացած դրույթի անշեղ պահպանությունը, և էս առումով, բնականաբար, շնորհավորանքի և ողջույնի խոսքեր էին:

Իսկ քննադատության մասով ես պետք է ասեմ, որ դա քննադատություն չէր, այլ մտահոգություն էր արտահայտված, որ «ընտրողների մասնակցության թիվը ցածր էր, որովհետև, կարծում ենք, կարող է դա այն պատճառով էր, որ սոցիալական ցանցերում մարդկանց վրա հարձակումներ են եղել, վախեցնում էին, և դրա արդյունքում հնարավոր է, որ ցածր է եղել մասնակցությունը»:

Ես պետք է ասեմ, որ իմ ելույթում ես անդրադարձա զեկուցողի այս մտահոգությանը և նշեցի, որ «Դուք պետք է հաշվի առնեք, որ ընտրություններից առաջ ընտրական ցուցակները մաքրվել են, և ընտրությունների ընթացքում ընտրակաշառքների այն զանգվածային արատավոր պրակտիկան, ընտրակաշառք բաժանելու զանգվածային դեպքերի արատավոր պրակտիկան, որը ունեցել ենք, դրանք հնարավորինս բացառվել են»:

«Կիրակնօրյա վերլուծականի» հունվարի 27-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG