Մատչելիության հղումներ

Վենեսուելայի ռազմական կցորդը անցել է ընդդիմադիր առաջնորդի կողմը


Խոսե Սիլվա, արխիվ
Խոսե Սիլվա, արխիվ

ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Խոսե Սիլվան անցել է ընդդիմության առաջնորդի կողմը:

Նա տեսաուղերձով պաշտպանել է Խուան Գուայդոյին և երկրի զինված ուժերին կոչ արել՝ զենք չբարձրացնել ժողովրդի վրա:

Խոսե Սիլվան Նիկոլաս Մադուրոյին պատասխանատու է համարել մարդկանց սպանությունների և առևանգումների համար:

Նա ասել է, թե չի ճանաչում Մադուրոյին որպես նախագահ՝ գտնելով, որ միակ լուծումը՝ խորհրդարանի կողմից Խուան Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ հռչակելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG