Մատչելիության հղումներ

Փարիզում վախճանվել է կոմպոզիտոր Միշել Լեգրանը


87 տարեկանում Փարիզում մահկանացուն է կնքել հայկական ծագում ունեցող ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Միշել Լեգրանը:

Նրան համաշխարհային հռչակ բերեց «Շերբուրգի հովանոցներ» (1964) ֆիլմ օպերան, որի գլխավոր դերերում խաղում էին Ժակ Դեմին և Կարին Դենյովը: Իր առաջին «Օսկարը» կոմպոզիտորը ստացել է The Windmills of Your Mind երգի համար, որը հնչել է «Թոմաս Քրաունի խարդախությունը» ֆիլմում:

Լեգրանը ծնվել է 1932 թվականին՝ հայտնի դիրիժոր Ռայմոն Լեգրանի և հայազգի դաշնակահարուհի Մարսել Տեր-Միքայելյանի ընտանիքում:

Իր երկարատև ստեղծագործական կյանքի ընթացքում Լեգրանը ավելի քան 200 ֆիլմերի երաժշտություն է գրել, ստացել է 3 «Օսկար», ինչպես նաև «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG