Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ և բովանդակություն հաղորդել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությանը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում: