Այսօր և հունվարի 27-ին Հայաստանի առանձին շրջաններում, հունվարի 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով: Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 25-28-ը աստիճանաբար գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը՝ 2-4 աստիճանով:
Երևանում այսօր և հունվարի 27-ին սպասվում են թույլ տեղումներ, հունվարի 28-ին, 29-ի գիշերը՝ տեղումներ։ Վաղը և հունվարի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։