Մատչելիության հղումներ

Պուտինը և Աբեն այսօր Մոսկվայում կբանակցեն Կուրիլյան կղզիների շուրջ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե, Սինգապուր, 14-ը նոյեմբերի, 2018թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե, Սինգապուր, 14-ը նոյեմբերի, 2018թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր Մոսկվայում հանդիպում են ունենալու՝ բանակցելու Կուրիլյան չորս վիճահարույց կղզիների շուրջ, որոնց պատճառով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել:

Չնայած բանակցությունների ակտիվացմանը՝ Կրեմլը կասկածի տակ է դնում խնդրի արագ լուծման հեռանկարները։

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ Ճապոնիան չեն հրաժարվի իրենց ազգային շահերից, ավելացնելով, որ «բանակցությունները նախնական փուլում են», և, ամենայն հավանականությամբ, «երկարատև» գործընթաց է սպասվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG