Մատչելիության հղումներ

Փաշինյանը գրառում է կատարել օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, պնդելով, որ ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ։

«Այսպես, 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց», - նշել է Փաշինյանը:

Վարչապետը նաև հրապարակել է օտարերկրյա ուղղակի ներդրումների դինամիկան 2017-2018թթ. ընթացքում՝ ըստ եռամսյակների։

«2017, I, 68 մլն դոլար

2017, II՝ 29.1 մլն դոլար

2017, III՝ 50.9 մլն դոլար

2017, IV՝ 101.8 մլն դոլար

2018, I՝ 94.2 մլն դոլար

2018, II՝ 8.9 մլն դոլար

2018, III՝ 75.5 մլն դոլար

Փաշինյանը նաև մատնացույց է արել երկրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումների նվազումը՝ գրելով․ - «Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները»:

Վարչապետը փաստել է, որ 2018 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները (վճարային հաշվեկշիռը) դեռ չեն հրապարակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG