Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդները կհանդիպեն փետրվարի երկրորդ կեսին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը Սինգապուրում, 12-ը հունիսի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը Սինգապուրում, 12-ը հունիսի, 2018թ․

Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի երկրորդ կեսին, հայտարարել է Սպիտակ տունը՝ Փհենյանի հատուկ բանագնաց Կիմ Յոն Չոլի և նախագահ Դոնալդ Թրամփի միջև երեկ Վաշինգտոնում մեկուկես ժամ շարունակված հանդիպումից հետո:

Հանդիպման օրակարգում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցն է, որի շուրջ երկու առաջնորդները պայմանավորվել էին անցած տարի Սինգապուրում անցկացրած գագաթնաժողովի ժամանակ: Մինչ օրս, սակայն, այդ ուղղությամբ նկատելի քայլեր չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG