Մատչելիության հղումներ

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսը փակ է


Այսօր ժամը 20-ի դրությամբ, Եղվարդի, Վարդենիսի, Կոտայքի և Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, ժամը 20-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG