Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Բելգիայի վարչապետը


Բելգիայի վարչապետ Շառլ Միշել, արխիվ
Բելգիայի վարչապետ Շառլ Միշել, արխիվ

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես նշված է. «Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և հաջողության բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ»:

«Շատ ջերմ հիշողություններ ունեմ հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մեր երկկողմ հանդիպման հետ կապված: Հուսով եմ, որ մեր երկու երկրները կշարունակեն համագործակցության և երկխոսության հիանալի ավանդույթը:

Ընդունեք, խնդրեմ, պարոն վարչապետ, հարգելի գործընկեր, իմ խորին հարգանքի հավաստիքը»,- ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG