Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը համանախագահների հետ


Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նշենք, որ այսօր Փարիզում տեղի կունենա նաև Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Անցած տարվա հուլիսից են սկսվել Ղարաբաղի հարցով Հայաստանի նոր իշխանությունների բանակցությունները Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Հուլիսին Բրյուսելում տեղի է ունեցել Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը, այսօրվանը կլինի նրանց արդեն չորրորդ հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG