Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը՝ հունվարի 16-ին Փարիզում


Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում, 26-ը սեպտեմբերի, 2018թ.
Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում, 26-ը սեպտեմբերի, 2018թ.

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 5-ին՝ Միլանում։ Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան», - ասված էր հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG