Մատչելիության հղումներ

Հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու դեպքով հարուցվել է քրեական գործ. ՄԻՊ 


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ հոգեբուժական հիվանդանոցում անձին ապօրինի պահելու հանցագործության հատկանիշներով:

Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության, դեռևս անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին չհայտարարված այցի հիման վրա Պաշտպանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում (նախկինում՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն) արձանագրել էր չափահաս և գործունակ անձին իր կամքին հակառակ ապօրինի պահելու դեպք՝ ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերի բացակայության պայմաններում: Այդ անձը կարողացել էր լքել հոգեբուժարանը Պաշտպանի իրավասու ներկայացուցչի միջամտությունից հետո։

Պաշտպանի գրասենյակը նշում է, որ դեպքից հետո օմբուդսմենի կողմից կայացվել էր մարդու իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որն ուղարկվել էր Գլխավոր դատախազին, Ոստիկանության պետին և Առողջապահության նախարարին:

«Այս նույն դեպքով Պաշտպանի որոշման հիման վրա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում հոգեբուժարանում արձանագրվել են խախտումներ և տրվել են պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG