Մատչելիության հղումներ

Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Վաչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես նշվում է. «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Մաղթում եմ, որպեսզի Ձեր ակտիվ աշխատանքը պատասխանատու պաշտոնում նպաստի Հայաստանի համակողմանի զարգացմանը և միջազգային ասպարեզում հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև լավ նպատակների իրականացմանը: Վստահ եմ, որ Աստանայի և Երևանի՝ բարեկամության և ըմբռնման վրա հիմնված փոխշահավետ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել հանուն մեր ժողովուրդների զարգացման»:

Նազարբաևը Փաշինյանին մաղթում է քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություն պատասխանատու պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG