Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Իրանի նախագահ Հասան Ռոհանի, Նյու Յորք, սեպտեմբեր, 2018թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Իրանի նախագահ Հասան Ռոհանի, Նյու Յորք, սեպտեմբեր, 2018թ.

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես նշված է. «Ձերդ գերազանցություն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հուսով եմ, որ Ձեր վերանշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում մեր զարգացող հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը»:

«Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն», - ասված է Իրանի նախագահի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG