Մատչելիության հղումներ

Քայլերթեր Լեհաստանում՝ Գդանսկի սպանված քաղաքապետի հիշատակին


Լեհաստան -Գդանսկի քաղաքապետի հիշատակին նվիրված քայլերթը Վարշավայում, 14-ը հունվարի, 2019թ.
Լեհաստան -Գդանսկի քաղաքապետի հիշատակին նվիրված քայլերթը Վարշավայում, 14-ը հունվարի, 2019թ.

Հազարավոր մարդիկ ողջ Լեհաստանում, այդ թվում՝ մայրաքաղաք Վարշավայում, դուրս են եկել քայլերթի՝ հարգանքի տուրք մատուցելու Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի հիշատակին։

Երեկ երեկոյան Ադամովիչը մահացել է հիվանդանոցում։ Նա հարձակման էր ենթարկվել նախորդ օրը Գդանսկի կենտրոնում կազմակերպված բարեգործական միջոցառման ընթացքում:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ևս հայրենիք է այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու իր ընկերոջ և նախկին քաղաքական դաշնակցի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG