Մատչելիության հղումներ

Փաշինյանին շնորհավորել է Բախտաձեն


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երեկ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Թույլ տվեք Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Հայաստանը կարող է հաջողությամբ իրականացնել առաջադեմ բարեփոխումներ, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում հետագա զարգացմանը և կայունությանը: Վրաստանի կառավարության անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել մեր աջակցությունն այս կարևորագույն գործում»:

«Հույս ունեմ, որ մեր երկրների միջև առկա կապերը, որոնք հիմնված են ավանդական բարիդրացիական հարաբերությունների վրա, ապագայում ավելի կխորանան և կամրապնդվեն», - իր ուղերձում գրել է Վրաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG