Մատչելիության հղումներ

Աննա Հակոբյանը ճաշել է Տավուշի մարզից զոհված զինծառայողների զավակների հետ


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ գրասենյակի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ գրասենյակի

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և ծնունդով Մովսես գյուղից մոսկվայաբնակ գործարար Կարո Առաքելյանի ու տիկնոջ՝ Լիլիթ Առաքելյանի ուղեկցությամբ այսօր «Մեգերյան կարպետ»-ում ճաշել է Տավուշի մարզից հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով տարբեր տարիներին զոհված զինծառայողների զավակների և կանանց հետ:

«Աննա Հակոբյանը ճաշի ընթացքում զրուցել է երեխաների և ծնողների հետ: Փոքրիկները պատմել են իրենց առօրյայից, ներկայացրել Երևանից ստացած տպավորությունները: Տիկին Հակոբյանի նախաձեռնությամբ, ճաշից հետո, երեխաներն այցելել են նաև «Ձմեռային այգի» և իրենց երեկոն անցկացրել սահադաշտում», - ասված է վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ գրասենյակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG