Մատչելիության հղումներ

Ռազմական ոստիկանները զորակոչի ընթացքում պարեկություն կիրականացնեն օդանավակայաններում


Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի

Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության աշխատակիցները, ձմեռային զորակոչի շրջանակում, մինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար:

Ռազմական ոստիկանները հետևելու են նաև օդանավակայանների տարածքում զինծառայողների կողմից զինվորական համազգեստի կրման կանոնների պահպանմանը, ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG