Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հավանություն տվեց Իրանի դեմ նոր պատժամիջոցներին


Եվրամիության և Իրանի դրոշները, արխիվ
Եվրամիության և Իրանի դրոշները, արխիվ

Եվրամիությունը հավանություն է տվել Իրանի հետախուզական ծառայությունների և երկու իրանցիների նկատմամբ նոր պատժամիջոցներին՝ Թեհրանին մեղադրելով Եվրոպայի տարածքում ռեժիմի ընդդիմախոսների սպանություններ ծրագրելու մեջ:

Պատժամիջոցների մասին երեկ հայտարարել են ԵՄ պաշտոնյաները: Թեհրանը հերքել է մեղադրանքները` պնդելով, որ դրանք ուղղված են Իրանի և Եվրամիության միջև հարաբերությունները խաթարելուն:

Եվրամիության ներկայացուցիչը խոստացել է այսօր հրապարակել այն անձանց անունները, ում ակտիվները սառեցվել են և մուտքը ԵՄ երկրներ արգելվել է: Եվրամիությունը մեղադրում է նրանց Դանիայում, Հոլանդիայում և Ֆրանսիայում Իրանի իշխանության հակառակորդների դեմ հարձակումներ նախապատրաստելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG