Մատչելիության հղումներ

ԵՄ֊ն պատժամիջոցներ է սահմանում իրանական հետախուզության նկատմամբ


Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանում իրանական հետախուզության և Իրանի երկու քաղաքացիների նկատմամբ, ովքեր հարձակումներ են ծրագրել Դանիայում և Ֆրանսիայում, այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յազվիակը:

Պատժամիջոցների մասին պաշտոնապես կհայտարարվի հունվարի 9-ին:

Հունիսին Փարիզը Թեհրանին մեղադրել է ռումբի պայթյուն նախապատրաստելու մեջ, որը պետք է գործի դրվեր Փարիզի արվարձաններից մեկում՝ իրանական ընդդիմության խոշոր հավաքի ժամանակ:

Պաշտոնական Թեհրանը հերքել է այդ մեղադրանքները և դատապարտել բռնության փորձերը:

Հոկտեմբերին էլ Դանիան է մեղադրել իրանական հետախուզությանը թագավորության տարածքում սպանություն կազմակերպելու փորձերի մեջ, ինչը Իրանի իշխանությունները կրկին հերքել են՝ պնդելով, թե Կոպենհագենը ցանկանում է խարխլել Իրանի և Եվրամիությանկապերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG