Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում այսօր հնարավոր են կարճատև տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: