Մատչելիության հղումներ

Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն և գետնաբուք է


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը, 7-ը հունվարի, 2019թ․
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը, 7-ը հունվարի, 2019թ․

Այսօր ժամը 15-ի դրությամբ Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ Քուչակ-Ապարան-Միրաք, Ռյա Թազա-Ալագյազ-Ջամշլու ճանապարհահատվածներում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ապարան-Նիգավան ճանապարհահատվածը դժվարանցանելի է:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG