Անկարայում մեկնարկում է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով դատավարությունը:
Քննությունը պարզել է, որ 2016 թվականի դեկտեմբերին Անկարայում ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի բացման ժամանակ տեղի ունեցած սպանության գործով անցնող 28 մեղադրյալները կապեր ունեն ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ, ում ղեկավարած FETO կազմակերպությունը Թուրքիայում ճանաչել են ահաբեկչական կառույց:
Սպանությունն իրականացրած 22-ամյա Մևլութ Մերթ Ալթընաշը սպանվել է անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության ընթացքում: