Մատչելիության հղումներ

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը մահացել է զինված հարձակման ենթարկվելուց հետո


Անկարայում ՌԴ դեսպանի վրա կրակած տղամարդը պատկերասրահում, 19-ը դեկտեմբերի, 2016

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը մահացել է Անկարայի պատկերասրահներից մեկում կոստյումով մի տղամարդու կողմից արձակված կրակոցներից։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հաստատել է այս տեղեկությունը։

NTV-ի հաղորդմամբ՝ հրաձգության հետևանքով ևս երեք մարդ է վիրավորվել, իսկ թուրք իրավապահները սպանել են զինված տղամարդուն, ով ենթադրաբար միայնակ էր գործում։

Դեսպան Կարլովը ելույթ էր ունենում Ժամանակակից արվեստի կենտրոնում, որտեղ ցուցադրվում էին Ռուսաստանը պատկերող թուրք լուսանկարիչների գործերը։

Ներկաներից մեկի արած տեսագրությունում երևում է, որ զինված տղամարդը նախ արաբերեն է գոռացել, ապա թուրքերեն։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է Ռուսաստանի դեսպանի դեմ հարձակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG