Մատչելիության հղումներ

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք գյուղում և Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից էլ հաղորդել են, որ ռուսական կողմում կա կուտակված 99 ավտոմեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG