Մատչելիության հղումներ

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառովդժվարանցանելի են


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի են:

Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Քուչակի ճանապարհահատվածում գետնաբուք է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG