CNN հեռուստաալիքը ուղղել է իր հեռարձակած նյութը, որում Ղրիմը նշված էր որպես Ռուսաստանի մաս։ Դրան նախորդել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանության դիմումը։ Սիմֆերոպոլում հրավառության լուսանկարի մակագրությունից հեռացվել է Ռուսաստանի հիշատակումը, իսկ լուսանկարների շարքը ներկայացնող տեքստում հայտնվել է ճշտում, որ թերակղզին բռնվակցվել է 2014 թվականին։
«Ամանորյան տոնակատարություններն աշխարհում» հոդվածում հրապարակված են հրավառությունների լուսանկարներ։ Դրանցից մեկը մակագրված էր՝ «Հրավառություն քաղաքի կենտրոնում։ Սիմֆերոպոլ, Ռուսաստան»։ Լուսանկարի հեղինակը ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության լուսանկարիչն է։
Հեռուստաընկերության սխալին արձագանքել է Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպանությունը։ «Հուսով ենք, որ CNN-ի մեր բարեկամները ավելի լավ կստուգեն փաստերն ու կընտրեն բովանդակությունը։ Սիմֆերոպոլը ուկրաինական քաղաք է Ռուսաստանի կողմից բռնազավթված Ղրիմում», - ասված է դիվանագիտական առաքելության հայտարարությունում։