Մատչելիության հղումներ

Սենատը հաստատել է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները


Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքը

ԱՄՆ Սենատը հաստատել է Լինն Թրեյսիին` Հայաստանում և Ըրլ Լիցենբերգերին Ադրբեջանում դեսպաններ նշանակելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը:

Թրեյսին ԱՄՆ Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր, նախկինում դիվանագիտական բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում:

Ավելի վաղ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում Լին Թրեյսին գովեստով է խոսել Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխության մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը դեռ պետք է շարունակի աշխատել անցած վեց ամիսների նվաճումներն ամրագրելու համար: Նա հայտարարել էր, որ պաշտոնը ստանձնելու պարագայում կշարունակի իր նախորդի՝ դեսպան Ռիչարդ Միլզի առաքելությունը՝ սատարելու հայ ժողովրդին, որը պահանջում է պատասխանատու կառավարում, անարդար մենաշնորհներից ազատ տնտեսություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում, անկախ դատական համակարգով երաշխավորված օրենքի գերակայություն և հավասարակշռության ու զսպումների վրա խարսխված կառավարման համակարգ:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը նույնպես բարձր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Սերբիայի, Ղրղըզստանի ամերիկյան դեսպանատներում, եղել է գերմանական «Մարշալ» հիմնադրամում ավագ գիտաշխատող, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի տեղակալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG