Մատչելիության հղումներ

2018 թվականը հարևան Վրաստանում


Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը, Թելավի, 16-ը դեկտեմբերի, 2018թ.
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը, Թելավի, 16-ը դեկտեմբերի, 2018թ.

Նոր տարին Վրաստանը դիմավորեց նոր նախագահով: Դեկտեմբերի 16-ին Հերակլ թագավորի Թելավիում գտնվող պալատում կայացավ երկրի հինգերորդ նախագահի երդմնակալության արարողությունը: Բուռն քարոզարշավից և բազմաթիվ հարցեր առաջացրած քվեարկության երկու փուլերից հետո այդ պաշտոնը ստանձնեց Ֆրանսիայում ծնված, 2004-2005 թվականներին Վրաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Սալոմե Զուրաբիշվիլին:

2018 թվականի նախագահական ընտրություններն ուշագրավ էին նրանով, որ վերհանեցին այն ներքին ճգնաժամը, որում հայտնվել է երկրի ամենահարուստ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի աջակիցներին միավորող «Վրացական երազանք» կուսակցությունը:

«Ազատություն»-ը ամփոփում է անցած տարին Հայաստանի հարևան երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG