Մատչելիության հղումներ

Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է, Վարդենյաց լեռնանցքը փակ է, Լարսը բաց է


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 10-ի դրությամբ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով, մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից էլ տեղեկացրել են, որ ռուսական կողմում կա կուտակված 100 ավտոմեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG